Caution: JavaScript execution is disabled in your browser or for this website. You may not be able to answer all questions in this survey. Please, verify your browser parameters.

Ուսումնասիրություն առողջության և գործունեության վերաբերյալ` պայմանավորված աշխատանքով (AM)

 

 

Հարգելի մասնակիցՙ

Մենք՝ Նաիրա Հակոբյանը և Աննա Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հետազոտողներ ենք։ Ցանկանում ենք Ձեզ հրավիրել մասնակցելու մի հետազոտության, որի նպատակն է ուսումնասիրել աշխատանքով պայմանավորված մարդկանց մտորումները, հույզերն ու վարքագիծը։ Ծրագիրն իրականացվում է միջազգային թիմի կողմից՝ Լեհաստանի Կատովիցե քաղաքի Սիլեզիայի համալսարանից դոկտոր Էդիտա Չարզինսկայի և Լեհաստանի Գդանսկի համալսարանի դոկտոր Պավել Ատրոշկոյի գլխավորությամբ: Ուսումնասիրությունն անցկացվում է 6 մայրցամաքների ավելի քան 60 երկրներում և իրականացվում է Լեհաստանի Ազգային գիտական ​​կենտրոնի աջակցությամբ:

Դուք կարող եք մասնակցել այս ուսումնասիրությանը, եթե համապատասխանում եք հետևյալ չափանիշներին.
– Դուք ապրում եք Հայաստանում և Դուք Հայաստանի քաղաքացի եք
– Դուք չափահաս եք,
– Դուք աշխատում եք մի կազմակերպությունում, որն ունի ընդհանուր առմամբ առնվազն 10 աշխատող,
– Դուք աշխատում եք ձեր ներկայիս գործատուի մոտ առնվազն մեկ տարի,
– Դուք աշխատում եք ամբողջ դրույքով:
Հարցումը տևելու է մոտ 15-20 րոպե և այն անանուն է:
Խնդրում ենք ուշադիր լրացնել հարցաշարը: Ոչ մի պատասխան ճիշտ կամ սխալ չէ: Մեզ համար կարևորը ճշգրիտ պատասխաններն են, որոնք արտացոլում են այն, ինչ իրականում մտածում և զգում եք:
Հարցաշարը լրացնելուց հետո ցանկության դեպքում Դուք կարող եք տեսնել Ձեր արդյունքները պարզ նկարագրությամբ, ինչը Ձեզ կտրամադրի կարևոր և արժեքավոր հոգեբանական տեղեկատվություն, որը կարող է օգնել ավելի լավ հասկանալ ինքներդ Ձեզ, Ձեր վարքագիծը և հատկապես աշխատավայրում Ձեր գործունեությունը: Այս կերպ այն կարող է օգնել ավելի լավ պատկերացում կազմել Ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին:

 

Հարգանքով,
Նաիրա Հակոբյան, Աննա Խաչատրյան

Այս հարցաթերթիկը անանուն է:

The record of your survey responses does not contain any identifying information about you, unless a specific survey question explicitly asked for it.

If you used an identifying access code to access this survey, please rest assured that this code will not be stored together with your responses. It is managed in a separate database and will only be updated to indicate whether you did (or did not) complete this survey. There is no way of matching identification access codes with survey responses.